ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելուց առաջ պետք է պարզ պատասխան ունենալ՝ գազի արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելուց առաջ պետք է պարզ պատասխան ունենալ՝ գազի արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը
07.10.2026 | 13:46



ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է՝ դաշնակցային հարաբերությունների վերանայման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի արտոնյալ գինը։ Առայժմ խոսքը հնարավորության մասին է, բայց տնտեսական հետևանքներն արդեն այսօր պետք է հաշվարկել։

Մի քանի թիվ բերեմ։

2026 թ. ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է շուրջ 313 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար։

Բելառուսի համար գինը 128,52 դոլար է, Հայաստանի համար՝ 177,5։ Երկուսի դեպքում էլ գինը չի բարձրացել։

Չինաստանի համար այս տարվա միջին գինը գնահատվում է շուրջ 248 դոլար, իսկ Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների համար՝ 562 դոլար։

Վերջիններիս դեպքում աճը նախորդ տարվա համեմատ մոտ 38% է։ Հայաստանի գնից ավելի քան երեք անգամ բարձր։

Սրանք, իհարկե, տարբեր պայմանագրեր ու մատակարարման պայմաններ են, բայց տարբերության չափը բավական խոսուն է։

Ընդ որում, հենց Ռուսաստանում գազը շարունակում է թանկանալ։ Առաջիկա երեք տարիներին ներքին սպառողների համար նախատեսվում է ևս շուրջ 27% աճ։ Այս պայմաններում Հայաստանի համար պահպանվող գինը քաղաքական հարաբերությունների տնտեսական չափման կարևոր դրսևորում է:

Հիմա՝ մեզ համար ամենակարևորը։

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2%-ը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին։ Այսինքն՝ գազի թանկացումը նաև հանգեցնելու է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի աճի։ Այնուհետև՝ ճնշում սակագների, արտադրության, սննդի գների ու ընտանեկան բյուջեների վրա։

Ուստի հարաբերությունները վերանայելուց առաջ պետք է պարզ պատասխան ունենալ՝ արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից։

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է՝ էներգետիկայից մինչև սոցիալական կայունություն։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ